Ճակատ-ճակատի բախվել են համագյուղացիների «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2121»-ը


22:45 , 20 նոյեմբեր, 2025

Shamshyan.com-ը գրում է․

Նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3,5 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 41-ամյա Ալբերտ Գ.-ի վարած «Opel Astra» մակնիշի և 21-ամյա Գեղամ Վ.-ի վարած «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները։

«Վարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։ Ըստ մեր տեղեկությունների՝ երկու ավտոմեքենաների վարորդներն էլ նույն գյուղից են»,-հայտնել է shamshyan.com-ը։