Լուվրն անվտանգության համակարգի արդիականացման համար մրցույթ է հայտարարել


09:56 , 20 նոյեմբեր, 2025

Հոկտեմբերին տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտից հետո Փարիզի Լուվրի թանգարանը հայտարարել է անվտանգության արդիականացման բաց մրցույթի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Պայմանագիրը ներառում է Լուվրի թանգարանի անվտանգության աշխատանքները գլխավոր պլանի շրջանակներում», - նշվում է փաստաթղթում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 3-ն է։ Նախնական պայմանագրի ժամկետը 7.5 տարի է։ Աշխատանքները կիրականացվեն վեց փուլով, ֆինանսավորումը կտրամադրվի Լուվրի բյուջեից։