Արարատի մարզում «Opel»-ը երթևեկել է հանդիպակաց երթևեկելի գոտով և բшխվել «Volvo» բեռնատարին․ կա զnհ


22:26 , 19 նոյեմբեր, 2025
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11 կմ հատվածում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան երթևեկել է հանդիպակաց երթևեկելի գոտիով և բախվել «Volvo» մակնիշի բեռնատարին, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։