Լեհական երկաթուղում դիվերuիան պատվիրել է Ռուսաստանի հետախուզությունը. Լեհաստանի հատուկ ծառայությունների նախարար


14:20 , 18 նոյեմբեր, 2025

Ռուսաստանի հատուկ ծառայությունները պատվիրել են դիվերսիա լեհական երկաթուղում, որը վնասել է Ուկրաինա տանող ճանապարհի երկաթուղին, հայտարարել է Լեհաստանի հատուկ ծառայությունների նախարարի մամուլի խոսնակը` Reuters-ի փոխանցմամբ։

Գործակալության տվյալներով՝ սրանք առաջին մեկնաբանություններն են, որոնցում Լեհաստանի անվտանգության ծառայության պաշտոնյան հրապարակավ կասկածներ է հայտնում, որ պայթյունի հետևում կանգնած է Ռուսաստանը, որը վարչապետ Դոնալդ Տուսկը անվանել է աննախադեպ դիվերսիա։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Դեբլին-Վարշավա երկաթուղում տեղի ունեցած պայթյունն անվանել է դիվերսիա։