Ֆուտբոլում այսպես էլ է լինում․ Սպերցյանը՝ Պորտուգալիայից կրած պարտության մասին


00:29 , 18 նոյեմբեր, 2025

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում Պորտուգալիայի ընտրանուն 1:9 հաշվով պարտվելուց հետո գրառում է կատարել Telegram-ալիքում։ 

«Ֆուտբոլում այսպես էլ է լինում։ Բայց նման խաղերն էլ ավելի շատ մոտիվացիա են տալիս աճելու համար։ Մենք չենք հանձնվում և շարունակում ենք աշխատել, ամեն ինչ առջևում է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում և երկրպագում էին»,- գրել է Սպերցյանը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի որակավորման փուլում Հայաստանի ընտրանին զբաղեցրել էր F խմբի վերջին հորիզոնականը։