11:58 , 17 նոյեմբեր, 2025Մասիս համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում համայնքի ղեկավար է ընտրվել «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը, որը մինչ այս համայնքի ղեկավարի առաջին տեղակալն էր։
ՔՊ-ն թեկնածու չի առաջադրել։
Դատարանը նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր էր ճանաչել 2018 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար՝ դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման: