Էջմիածնում մեր հանրահավաքի բազմամարդությունը խառնել է ընդդիմության պլանները. Խուդաթյան


15:40 , 16 նոյեմբեր, 2025

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահ է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն հաղթելու է Վաղարշապատի ընտրություններում։

«Մենք պարոն Մեխակյանի շանսերը գնահատում ենք ամենաբարձրը, նա մեծ ծավալի աշխատանք է իրականացրել իր պաշտոնավարման ամբողջ շրջանում, հետո մեր թիմը հրաշալի քարոզարշավ է իրականացրել»,- լրագրողներին ասել է նա։

Խուդաթյանը հայտարարել է, թե Էջմիածնում իրենց հանրահավաքի բազմամարդությունը խառնել է ընդդիմության պլանները։

«Օրինակ՝ «Մայր Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցել է մի քանի տասնյակ քաղաքացի, նույնը վերաբերում է նաև «Հաղթանակ» դաշինքի հանրահավաքին»,- նշել է նա։