Սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով


14:15 , 16 նոյեմբեր, 2025

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գեշերն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-21-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝ նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։