Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելք 1-2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


18:53 , 15 նոյեմբեր, 2025

Նոյեմբերի 15-ին` տեղական ժամանակով ժամը 18:02-ին գրանցվել է Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալ:

Երկրաշարժը զգացել են՝ Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։