Ի՞նչ կաներ Իլհամը, եթե Նիկոլի ասածը ճիշտ լիներ


09:21 , 15 նոյեմբեր, 2025
ԱԺ-ում փորձելով ինչ-որ կերպ բացատրել, թե ուր է գնացել 8 մլրդ դոլարի հասնող արտաքին պարտքն այս տարիների ընթացքում՝ Նիկոլը հայտարարել է, թե զենք են գնել պարտքով, քանի որ շատ է պետք եղել ու միանգամից: «Չե՞ք հավատում, իրավունք ունեք»,-միաժանակ ասել է նա:

Պարզ է, չէ՞, որ Նիկոլն ուղղակի ձեռ է առել մարդկանց. եթե 8 մլրդ դոլարի Նիկոլը զենք գնած լիներ, Իլհամը նրան ուղղակի կբռնաբարեր ու ախ էր չէր անի. Նիկոլը նրա առաջ ստանձնել է պարտականություն՝ ոչնչացնելու հայկական բանակը, ինչն էլ էտապ առ էտապ Պապիկյան Սուրիկն իրականացնում է:

Նիկոլի հայտարարությունը բացառապես ունի մանիպուլյատիվ բնույթ ու խորքում արտահայտում է հանրության հանդեպ ունեցած վերաբերմունքը: Նա քթած ունի, թե ինչ է մտածում հասարակը, դրա համար էլ նախ՝ հնչեցնում է իրականության հետ ոչ մի աղերս չունեցող հայտարարություն, ապա՝ արձանագրում, որ սուտ է խոսում. չհավատալու իրավունքի անձեռնմխելիության մասին նրա պնդումը դրա համար է արվել:

Դու ասա՝ Նիկոլի տերերն ի՞նչ երաշխիքներ են նրան տվել, որ նա այսքան լտիաբար է իրեն պահում՝ թքած ունենալով հանրային կարծիքի վրա: Այդ երաշխիքներն ակնհայտորեն ձրի չեն տրվել, և շատ հավանական է, որ 8 մլրդ դոլարից Նիկոլն իր տերերին էլ է մի մեծ փայ հատկացրել: