Խաղաղության գործընթացն ԱՄՆ-ում և Հայաստանում աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է․ Փաշինյան


15:12 , 15 նոյեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Վարչապետը ողջունել է ներկաներին և նշել, որ 2025 թվականը շատ կարևոր տարի է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև իր 34-ամյա անկախության մեջ առաջին անգամ կարող ենք ասել, որ խաղաղություն է հաստատված։ Երկրի ղեկավարն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունն իր պատմության մեջ առաջին անգամ ապրում է խաղաղության մեջ: Վարչապետի խոսքով՝ սա մի երկար ճանապարհ է, որն անցել ենք՝ գուցե շատ հաճախ լսելով և չիմանալով, նայելով և չտեսնելով այն ճանապարհը, որն Աստված պատրաստել է մեր ժողովրդի և մեր պետության համար։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այն ինչ վերաբերում է անհատին, նույնը վերաբերում է նաև պետությանը և շատ էական է արձանագրել, տեսնել, կառուցել պետության կապը Աստծո հետ: Վարչապետն ընդգծել է աստվածաշնչային սկզբունքները քաղաքական գործունեության, պետական կառավարման մեջ ներդնելու կարևորությունը։ Խոսելով պետական պաշտոնյաների բարեվարքության մասին՝ վարչապետը նշել է. «Մենք հաճախ խոսում և անընդհատ քննարկում, մտածում ենք՝ ի՞նչ լրացուցիչ մեխանիզմներ ներդնենք բարեվարքություն ապահովելու համար, որովհետև բարեվարքությունը, թերևս, բոլոր երկրներում ամենակարևոր խնդիրներից է: Եվ, իհարկե, բարեվարքությունը բարեփոխումների թեմա է, բարեվարքությունը կարգավորումների, փոխզսպումների և հակակշիռների թեմա է, բայց հնարավոր չէ բարեվարքություն առանց Աստծո ներկայության, հնարավոր չէ բարեվարքություն առանց Աստծո խոսքի»:

Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշ միջոցառումն Աստծու և մարդու կամ մարդու և Աստծու հարաբերությունների մասին է և շատ կարևոր է, որ Աստծու և մարդու հարաբերություններն արտահայտություն գտնեն նաև Աստծո և պետության հարաբերություններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: