Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին


10:56 , 15 նոյեմբեր, 2025
Երեկ` նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Toyota» մակնիշի, «Mercedes» մակնիշի, «Tesla» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաներին։ 

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվել։