Խանութներում կաթից ու սոյայից ստացած կաթնամթերքը չի տարբերվում, նույնն է արտաքինից. Փաշինյան


14:26 , 14 նոյեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է կաթնամթերքի մակնշման չկատարվող պահանջներից, որ երկարատև աշխատանքներից ու ընդունված որոշումներից հետո էլ իրականում խանութներում դժվար է տարբերակել, թե որ ապրանքը մաքուր կաթից է, որը՝ սոյայից կամ յուղային հավելումներով։

«Կյանքում ոչինչ չի փոխվել։ Ինչպես եղել է, այնպես էլ մնացել է»,- նշեց նա: Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը պատասխանեց, որ հարցը կարգավորված է՝ գույներով տարանջատում պահանջող նորմերով, և արդեն տրվել են համապատասխան կարգադրագրեր։ Նախատեսվում է նաև ներդնել տեսանկարահանող սարքերով վերահսկողություն, որպեսզի տնտեսվարողները չկարողանան խուսափել պատասխանատվությունից «արագ փակելու» մեթոդով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: