«Վոինը» ծափահարում է Սիմոնյան Ալենին


14:49 , 14 նոյեմբեր, 2025
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի շուրջ տեղի ունեցողի մասին իր տեսակետն է արտահայտել Մուրազի Բորիկն ու հանդես եկել քողարկված աջակցութամբ՝ ուղղած Նիկոլին ու Ալենին. մի կողմից՝ իբր դատապարտել է տղաների դեմ հալածանքները, մյուս կողմից, սակայն, փորձել է բարոյապես արժեզրկել Ճշմարտությունն ասելու պատճառով զոհ դարձածներին, որպեսզի մարդկանց մոտ ստեղծվի տպավարություն, թե չնայած կիրառված ուժը անհամաչափ էր, սակայն թիրախավորված անձինք, իրենց վարքի պատճառով, մի տեսակ արժանի էին դրան,իսկ արժանի են, քանի որ քննադատել են նաև ալկաշ Արգիշտիկին: «…Այս մարդիկ իրենց վարքով արժեքшյին նույն դաշտում են գտնվում, ինչ Նիկոլ Փաշինյանն ու իր «ուսապարկերի» խմբավորումը»,-մասնավորապես՝ իր գրառումն էր եզրափակել Բորիկը:

Այսպիսով՝ Բորիկը դնում է հավասարության նշան՝ փարձելով հանրային աջակցություն ստանալու բարոյական իրավունքից զրկել Ալենի պատճառով բանտված անձանց: Բորիկը ցանկացել է գեներացնել մի մթնոլորտ, որտեղ իշխանության ցանկացած կամայականություն կարող է արդարացվել՝ ելնելով զոհի խոսույթից, ինչը դեմ է ժողովրդավարության տարրական նորմերին՝ նորմեր, որոնց պաշտպանությամբ է իբր հանդես գալիս հենց ինքը։

Պետք չէ զարմանալ. Բորիկին պահողներն ու ալենները գործնականում միմյանց հետ չունեն հակասություններ ու վաղուց են միմյանց հետ ներդաշնակվել…