Բորիկին զոռով անբարոյական են շինում


13:23 , 14 նոյեմբեր, 2025
Սերժ Սարգսյանի հարցազրույցից վառված «վոինի» Բորիկը, մեկնաբանելով երրորդ նախագահի այն հայտարաությունը, որ Նիկոլին 2018-ի հեղափոխության օրերին հանդիպել էր՝ անձամբ հասկանալու՝ արդյոք արյուն թափելու ընդունա՞կ է այդ մարդը, գռմռացել է, թե Սարգսյանը «Մարիոթ» էր գնացել, որպեսզի ընտրություններում ընդամենը 7% հավաքած Նիկոլին հավասարեցնի գործող վարչապետի մակարդակին, որպեսզի հանրությունը համոզվեր, որ Նիկոլն արդեն հասել էր ժողովրդի առաջնորդի մակարդակին:

Ինչպես կարող ենք արձանագրել, Բորիկի տերերն այնքան անգրագետ են, որ դեռ չեն հասկացել մի պարզ ճշմարտություն՝ Նիկոլի՝ որպես առաջնորդի իմիջը Սարգսյանի հետ հանդիպման պահին արդեն իսկ ձևավորված փաստ էր, իսկ Սարգսյանի՝ Նիկոլի հետ հանդիպումը՝ դրա արդյունք: Չլիներ Նիկոլի համբավն ու թափ հավաքած շարժումը, Սարգսյանը երբեք չէր հանդիպի նրան. պետք էր ուղղակի անձամբ հասկանալ՝ ինչ կարող էր լիներ, եթե քաղաքական հեռատեսություն չդրսևորվեր: Ավելին՝ Սարգսյանը գնաց Նիկոլին հանդիպելու, որպեսզի պարզ դառնա, որ իշխանությունը մտադիր չէ արյուն թափել, իսկ ահա ինչ վերաբերում է Նիկոլի 7%-ին, ապա այն այդ օրերին մոտենում էր 100%-ի, ինչը քաղաքական առոմով անհաղթահարելի գործոն էր արդեն իսկ՝ անկախ որևէ մեկի կամքից:

Այս ամենը, իհարկե, Բորիկի գլխին պատվեր իջեցնողներն էլ են հասկանում, բայց քանի որ առնվազը քաղաքակն բարոյականությունից զուրկ թերիներ են, իրենց նման անբարոյական Բորիկին էլ են շինում: