Փաշինյանը չպետք է որոշի` ով տեղ ունի ԱԺ-ում, ով չունի, ամեն 3-րդը նրան դավաճան է համարում ՀՀ-ում. Մամիջանյան


14:12 , 14 նոյեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 30 քանի տոկոսը նայած որ հարցում ենք վերցնում, այսինքն ամեն երրորդ մարդ, ամեն երրորդ քաղաքացին Հայաստանի, Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան, ոչ թե դժգոհ է իր քաղաքականությունից համարում է որ սա պետք է փոխել, ամեն երրորդ քաղաքացին համարում է Նիկոլ Փաշինյանին դավաճան, դավաճանից նման բան լսելը զարմանալի չի: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է, որ այդ անձանց առաջնորդած ուժերը չպետք է լինեն խորհրդարանում։ Խոսքը երկրորդ և երրորդ նախագահների և իրենց թիմերի մասին է, և որոշ ուժերի առանց անուններ տալու անձանց անվանեց ազդեցության գործակալներ, ձեր կարծիքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: