16:56 , 13 նոյեմբեր, 2025
ՔՊ-ական Ազարյան Ջուլիկը, պարզվում է, դիտել է Սերժ Սարգսյանի՝ մոտ 7 ժամ տևած հարցազրույցն ու եկել այն եզրահանգման, թե իբր երրորդ նախագահը խնդիր ունի ժողովրդի հետ, քանի որ չի ներել նրան. չի ներել ինչպես 2018-ին, այնպես էլ, ըստ Ջուլիկի, 2021-ին:
Հարց է առաջանում՝ ինչի՞ հիման վրա է դատարակության ու դատարկամտության յուրատեսակ մարմնացում հանդիսացող Ջուլիկը նման եզրահանգման եկել:
Արձանագրենք, որ երրորդ նախագահը երբեք հանդես չի եկել որպես ժողովրդից վիրավորված գործիչ, քանի որ նա մշտապես ֆիքսել է, որ ժողովրդին Նիկոլն է իրականում խաբել ու մանիպուլացրել՝ ոչ առանց արտաքին պատվիրատուների աննկուն ջանքերի: Հետևաբար՝ Ջուլիկի պնդումը, թե նա իբր չի ներել ժողովրդին, սովորական նիկոլություն է, որի նպատակը հենց ՔՊ-ն որպես ժողովրդի կողմից սիրված ուժ մատուցելն է։
Մյուս կողմից՝ Նիկոլի խաբեությաններին տրվածներին չի կարելի համարել ամբողջական ժողովուրդ կամ ասենք հայ ժողովուրդ, քանի որ այդ ժողովրդի շրջանում միլիոնների է հասնում ու այն ժամանակ էլ էր հասնում նրանց թիվը, ովքեր Նիկոլի մեջ ավելի շատ սպառնալիք, քան հնարավորություն էին նշմարում, ուղղակի այլ հարց, որ մանիլուլյատիվ տեխնոլոգիաների միջոցով Նիկոլին հաջողվեց կապիտալիզացնել այն մարդկանց աջակցությունը, որոնք միամտաբար տրվել էին կեղծ պրոպագանդային. «շնորհակալություն» սվիտալսկիներին:
Ջուլիկները երևի կարծում են՝ ինչքան շատ ստեն՝ թիրախավորելով երրորդ նախագահին, այնքան մեծ կլինի շանսը՝ հաջորդ խորհդարանում հայտնվելու Նիկոլի կողքին: Այդ իսկ պատճառով էլ դուրս են տալիս բաներ, որոնք իրականում ի ցույց են դնում ՔՊ-ի աննախանձելի մանրությունը: