Մեսրոպյանը որպես կանխարգելիչ միջոցառում ընտրել է հենց Փաշինյանի հայտարարությունը. «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչը հիմնավորել է՝ ինչու են բացարկի միջնորդություն ներկայացրել ՀԾԿՀ նախագահին


15:11 , 13 նոյեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչը հիմնավորումների մեջ նաև նշել է, որ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները ընթացակարգ են խախտել, երբ ընկերությունում չորս ամիս առաջ էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը:

Փաստաբան Վարդան Ալոյանը նշել է, թե ինչու պետք է Մեսրոպ Մեսրոպյանը չմասնակցի ՀԷՑ-ի լիցենզիայի հարցով որոշման ընդունմանը, այդ թվում՝ ցույց տալով այնպիսի կապեր, որոնք, «Տաշիր կապիտալի» հիմանվորմամբ, փաստում են, որ Մեսրոպյանը ինքնուրույն չի գործել, երբ որոշել է հենց Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ժամանակավոր կառավարիչ:

Փաստաբանը հիշեցրել է Փաշինյանի այն հայտարարությունը, որ սկզբնական փուլում վերցնելու են ՀԷՑ կառավարումը, հետո մնացածը։ Փաստաբանի հիմնավորմամբ, Մեսրոպյանը որպես կանխարգելիչ միջոցառում ընտրել է հենց այն տարբերակը, որի մասին արդեն հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, այն է՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարչի պաշտոնում ՔՊ-ական Պետրոսյանին նշանակումը, որ տեղի ունեցավ վարույթ հարուցելուն զուգահեռ՝ հուլիսին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: