Լոռիում բшխվել են «Nissan Teana»-ն ու «KamAZ»-ը. վարորդներից մեկն ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի օգնականն է


11:04 , 13 նոյեմբեր, 2025
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի Նոր Խաչակապ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Nissan Teana»-ի վարորդը եղել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի օգնական Վոլոդյա Մխոյանը:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ թե ով է եղել վթարի մեղավորը, պարզ կլինի «ԱՊՊԱ»  փորձագետի եզրակացությունից հետո: