Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն․ փաստաբան


09:12 , 13 նոյեմբեր, 2025

Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։ Շտապում եմ Նարեկենց տուն, սխեման նույնն է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ևս գրառում է արել՝ նշելով․ «Հենց էս պահին դիմակավորված անձինք մտնում են մեր տուն»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Իմնեմնիմի»-ի հյուրն էր 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։