Աբովյան քաղաքում 24-ամյա Սարգիս Արմենի Զեյնալյանը կյանքից հեռացավ ոչ միայն դանակի հարվածից, այլ նաև մարդկանց անտարբերությունից…


17:57 , 12 նոյեմբեր, 2025

Ֆեյսբուքյան օգտատեր Լիլ Գրիգորյանը գրել է․

Սաք ջան ... 

Աբովյան Քաղաքում 24-ամյա Սարգիս Արմենի Զեյնալյանը կյանքից հեռացավ ոչ միայն դանակի հարվածից, այլ նաև մարդկանց անտարբերությունից…

Ցավալի է գիտակցել, որ երբեմն մահաբեր է ոչ թե միայն զենքը, այլ մեր լռությունը, մեր չմիջամտելը, մեր անցնելն անտարբեր՝ կողքով։

Կյանքը չափազանց փխրուն է, իսկ մարդկային վերաբերմունքը՝ հաճախ բացակա։

Թող այս դեպքը դառնա արթնացման ազդակ, որ մարդասիրությունը երբեք չպետք է զոհվի վախին կամ անտարբերությանը։

Խաղաղություն հոգուդ Սաք ջան ...