Բելառուսն ավարտել է Ուկրաինայի հետ ցամաքային հատվածի սահմանազատումը


17:12 , 12 նոյեմբեր, 2025

Բելառուսն ավարտել է Ուկրաինայի հետ սահմանի ցամաքային հատվածի սահմանազատման աշխատանքները: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի նախագահ Կոնստանտին Մոլոստովը։

«Լուրջ ուշադրություն ենք հատկացնում ուկրաինական հատվածում պետական սահմանի սահմանազատումը շարունակելուն։ Այսօրվա դրությամբ մենք կատարել ենք ամբողջ ցամաքային հատվածի սահմանազատման աշխատանքները», – Մոլոստովի խոսքերն է մեջբերել ԲելՏԱ պետական լրատվական գործակալությունը։

Նա հավելել է , որ մնացել է միայն սահմանի ջրային հատվածը, որն անցնում է Դնեպր և Սոժ գետերով: