Նիկոլը չկարողացավ ադրբեջանցիների կազմակերպած «սլիվի» տակից պատվով դուրս գալ
15:22 , 12 նոյեմբեր, 2025
Նիկոլը, մեկնաբանելով Բայրամովի արած վերջին «սլիվը» այն մասին, որ ինքն Իլհամին փաստացի «քցել է» 2019-ին՝ հրաժարվելով նախապես խոստացված զիջումներից ու ի պատասխան ադբեջանցու պահանջի նրան հարց ուղղել՝ ուզո՞ւմ եք որ ինձ սպանեն, փորձել է հերքել ադրբեջանցուն՝ նկատելով, որ այդ թվերին նա արտգործնախարար չի եղել:
Այսպիսով՝ Նիկոլի հիմնական փաստարկն այն է, որ եթե Բայրամովը 2019-ին ԱԳՆ նախարար չի եղել, ապա չի կարող այդ ժամանակաշրջանի դրվագների մասին տեղեկություն ունենալ կամ հայտնել, ինչն ուղղակի ծիծաղելի է. եթե նույնիսկ Բայրամով Ջեյհունը նախարար չէր այդ ժամանակ, ապա դա ոչինչ չի նշանակում, քանի որ նրան համապատասխան տեղեկությունները փոխանցել է Իլհամն ու հրամայել կոնկրետ նպատակով «սլիվ» անել, այսինքն՝ Ջեյհունի շուրթերով Իլհամն է իրականում բարբառել: Նիկոլի նման մոտեցումը հերթական անգամ ցույց է տալիս նրա քաղաքական նեղմտությունը. պաշտպանվում է ոչ թե փաստերով, այլ լեզվական ճամարտակություններով, որոնք միայն ծիծաղ ու զզվանք են հարուցում։
Իրականում Նիկոլը հասկանում է, որ Իլհամի կազմակերպած արտահոսքը փաստացի բացահայտում է, որ դեռևս 2018-ին ՔՊ-ական իշխանությունը պատրաստ էր գնալ այնպիսի զիջումների, որոնք Հայաստանի պետական շահերի տեսանկյունից բավական վիճելի էին, և միայն սեփական իշխանությունը կորցնելու վախն է եղել այն սահմանը, որն այն ժամանակ զսպել է իշխանություններին, և Նիկոլի՝ Իլհամին ուղղված վերոհիշյալ հարցարդումը դրա ապացույցն է, ինչպես նաև ապացուցում է այն, որ պատերազմ եղավ միայն այն պատճառով, որ Նազարյան Լենան իրեն վտանգված չզգա, ՔՊ-ն էլ արդարանալու տեղ ունենա: