Շատ են պարտք ասում, բայց չեն հասկանում, որ այդ պարտքը ներդրում է, տնտեսության զարգացում է և կայուն զարգացում. Խաչատուր Սուքիասյանը՝ ԿԲ նախագահին


13:56 , 12 նոյեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

ՀՀ-ում շատ հաճախ և մամուլը և ընդդիմությունը և տարբեր քաղաքացիներ ասում են՝ պարտք, պարտք, պարտք: Ես ուզում եմ խնդրել Ձեզ, որ ներկայացնեք պարտքի արդյունավետությունը, ազդեցությունը մեր տնտեսության զարգացման վրա  և  2019 թվականին ունեցած պարտքը և իրական ծավալը, նկատի ունեմ մենք ունեցել ենք պարտք «իքս» գումար,  այդ ժամանակ ունեցել  ենք ՀՆԱ «իքսից» ինչքան անգամ ավել: Այսօր 2025 թվականն է մենք  ունենք պարտք և ունենք ՀՆԱ, այս թվերը, երբ  հրապարակեք, ես կարծում եմ շատ մարդիկ  կհասկանան, որ պարտք վերցնելն ավելի դրական է, որովհետև տնտեսությունը զարգանում է և տարիների ընթացքում դա իր ազդեցությունն ունենում է: ԱԺ-ում նման հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին: 

Գալստյանն արձագանքեց, որ պարտքն այն թեմաներից, որ աշխարհում ամենաշատ քննարկվող տնտեսական կատեգորիան է, որովհետև ոչ միայն ազդեցություն ունի այսօրվա տոկոսների վրա, այլ նաև ապագայի վրա է բավականին մեծ ազդեցություն ունենում. «Մեր տեսանկյունից ամենակարևոր բանը, որ մենք ունենք երկրում, դա բյուջետային կանոնն է,  ֆիսկալ բյուջետային կանոնը թույլ է տալիս կառավարելի դարձնել  պարտքի հնարավոր զարգացումները,  հստակ գրված է՝ պարտքը 50-ի, 60-ի շեմն անցնում է, դու ինչ ես անում,  մակրոկայունության սցենարի ներքո մենք հստակ գիտենք խաղի կանոնները ՝ ինչ է լինելու ֆիսկալի հետ, եթե հանկարծ պարտքն անցնի, այն, որ ունենք իրավիճակ, որ մեր պարտքի իրավիճակը կայուն կառավարելի է, միանշանակ է»:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: