Կործանված թուրքական ռազմական ինքնաթիռի վրա արտաքին ազդեցության հետքեր չեն հայտնաբերվել․ Գրուզիա Օնլայն


12:12 , 12 նոյեմբեր, 2025

Լրատվամիջոցները հաղորդում են, որ նոյեմբերի 11-ին կործանված Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռում պայթուցիկ նյութեր չեն եղել և արտաքին ազդեցության նշաններ չեն եղել։ Նրանք նաև նշում են սոցիալական ցանցերում վթարի պատճառների վերաբերյալ տարբեր կարծիքները, հաղորդում է Գրուզիա Օնլայնը։

Ադրբեջանական APA գործակալության կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռը նոյեմբերի 11-ին վայրէջք է կատարել Գյանջայի (Գանձակ - խմբ.) օդանավակայանում և այնտեղ սպասել է երկու ժամ։ Անձնակազմը չի լքել ո՛չ ինքնաթիռը, ո՛չ էլ օդանավակայանի տարածքը։

Ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է եղել նոյեմբերի 8-ին Բաքվում կայացած «ռազմական շքերթին» մասնակցող թուրքական F-16 ինքնաթիռների տեխնիկական աջակցություն ցուցաբերող անձնակազմից: Օդանավ նստելուց առաջ նրանք ենթարկվել են օդանավակայանի անվտանգության կանոնակարգերին համապատասխան մանրակրկիտ ստուգումների և ընթացակարգերի: Այս գործընթացը նաև ձայնագրվել է օդանավակայանի տեսախցիկների կողմից:

«Ինքնաթիռում պայթուցիկ նյութեր կամ սարքեր չեն եղել, միայն F-16 ինքնաթիռների պահեստամասեր են եղել», - ընդգծել է լրատվամիջոցի աղբյուրը։

Վթարի ենթարկված ինքնաթիռը երկար ժամանակ շահագործման մեջ է եղել։ Դրա վերջին խոշոր վերանորոգումը կատարվել է 2020 թվականին։

Սկզբնական դիտարկումները ցույց են տալիս, որ ինքնաթիռի ֆյուզելաժի վրա արտաքին բախման նշաններ չկան։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ադրբեջանական Embraer-190-ի կործանումից հետո նախնական զննումը հստակ ցույց է տվել, որ ֆյուզելաժը բազմաթիվ անցքեր է ունեցել, որոնք առաջացել են արտաքին հարվածի հետևանքով։ Սա հանգեցրել է այն ենթադրության, որ ինքնաթիռը խոցվել է։

«Հետևաբար, C-130-ի ֆյուզելյաժի վրա արտաքին հարվածային տարրերի բացակայությունը բացառում է դրա խոցվելու հնարավորությունը: Նույնիսկ եթե ենթադրենք ինքնաթիռի ներսում պայթուցիկ սարքի կամ նյութի առկայության և դրա պայթյունի հնարավորությունը, վթարի ենթարկված ինքնաթիռի ֆյուզելյաժի վրա անպայման պայթյունի հետքեր կլինեն», - նշել է աղբյուրը:

Նախնական քննության տվյալներով՝ երկու վարկած կա․

- քանի որ ինքնաթիռը երկար ժամանակ շահագործվել է նրա մարմնի վրա կարող էր կոռոզիա առաջանալ, ինչը լուրջ պատճառ է բարձր օդային ճնշման տակ գտնվող ինքնաթիռի վթարի համար (1990-ականներին ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Hercules» ինքնաթիռը վթարի է ենթարկվել հենց այս պատճառով).

- բեռնատար ինքնաթիռով տեղափոխվող բեռը հուսալիորեն ամրացված է պահանջներին համապատասխան ձևով. այս պահանջի չկատարումը կհանգեցնի բեռի տեղաշարժի՝ տուրբուլենտության կամ այլ ազդեցությունների պատճառով և ներսում լուրջ բարդություններ կստեղծվեն, ինչը բավարար պատճառ է վթարի համար։

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ ինքնաթիռի սև արկղը լույս կսփռի վթարի հիմնական պատճառների վրա՝ նշելով, որ Վրաստանի կառավարությունը նույնպես մեծ ուշադրություն է դարձնում այս հարցին։

Ադրբեջանի հետ սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիղնաղի մունիցիպալիտետում վթարի է ենթարկվել C-130 Hercules ռազմական ինքնաթիռը։ Այն թռչում էր Ադրբեջանից դեպի Թուրքիայի։

Ինքնաթիռը թռիչք է կատարել Ադրբեջանի Գանձակ քաղաքի օդանավակայանից և թռել է մոտ 8 կմ բարձրության վրա, իսկ հետո սկսել է իջնել։

«Գրուզաէրոնավիգացիան» հայտնել է, որ թուրքական C-130 ինքնաթիռը անհետացել է ռադարներից Վրաստանի տարածք անցնելուց մի քանի րոպե անց՝ առանց տագնապի ազդանշան փոխանցելու, որից հետո «Գրուզաէրոնավիգացիան» սկսել է որոնողափրկարարական գործողությունները։

Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, որը նախատեսում է օդային երթևեկության անվտանգության կամ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որի հետևանքով կան մարդկային զոհեր։