23:20 , 11 նոյեմբեր, 2025
Սյունիքի [Կապան] Արծվանիկ, Գեղանուշ, Գոմարան, Ճակատեն գյուղեր. պոպուլիստ ու ցինիկ պաշտոնյաները այսքան տարի մարդկանց այնքան են անամոթաբար խաբել, որ հավատ չեն թողել ու հետո էլ ասում են` վստահություն չկա:
Ընտրությունից ընտրություն միայն խոստումներ են տվել, դրա համար էլ պատասխան տվող այդպես էլ չկա: Գյուղերը դատարկվում են, մարդիկ հույս չեն տեսնում:
Բայց մենք այս շղթան կտրելու ենք, մարդիկ հենց իրենց գյուղերում պետք է ունենան արժանապատիվ կյանքի պայմաններ։