ՔՊ-ի կեղտոտ սուտը դեռ ամիսներ առաջ էր բացահայտել Սամվել Շահրամանյանը


16:30 , 11 նոյեմբեր, 2025
ՔՊ-ական Ղահրամանյան Նարեկը, արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությանն ու հայաստանյան ընդդիմությանը մեղադրելով Արցախի հայաթափման համար, հայտարարել է, թե այդ հայկական կողմն է, որ մերժել է առաջարկը՝ բանակցելու Եվրոպայում այն ժամանակ, երբ կարելի էր այդ բանակցությունների օգնությամբ կանխել աղետը:

Այս թեզը ոչ միայն սյունեցի Նարեկը, այլև մյուս բոլոր ՔՊ-ականներն են առիթ-անառիթ առաջ տանում՝ փոձելով չքմեղանալ ու Արցախի կործանման հարցում հերքել իրենց մեղավարությունը: Բայց իզուր են դա անում, քանի որ գոյություն ունի փաստ, ըստ որի՝ ամիսներ առաջ՝ գարնանը, Սամվել Շահրամանյանն ինքն էր լրագրողների առաջ բացահայտել, թե ինչ էր իրականում կատարվել: Մասնավորապես՝ պարզվել էր, որ արցախյան կողմը համաձայնել էր Սոֆիայում բանակցությունների մասնակցել, իսկ իրականում մերժողը եղել է Ադրբեջանը: Շահրամանյանը նշել էր, որ Արցախի ԱԽ-ն տվել էր համաձայնություն, որպեսզի Արայիկ Հարությունյանը մեկնի Սոֆիա և մասնակցի բանակցություններին Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով՝ 15 օր անց եղել է նոր առաջարկ՝ Բրատիսլավայում հանդիպելու, և Արցախի պատվիրակությունը նույնիսկ գնել էր տոմսեր, սակայն հենց Ադրբեջանն է մերժել այդ հանդիպումը։

Հիմա՝ հարց՝ ինչո՞ւ են ՔՊ-ականները մեղքը բարդում հայկական կողմի վրա: Պատասխանը պարզ է՝ նախ՝ չեն ցանկանում Իլհամին տրտմեցնել ու թուրքերին ներկայացնել՝ ապակառուցողական կողմ կամ ցեղասպան, ապա՝ լուծում են ներքաղաքական խնդիր՝ հերթական անգամ մանիպուլացնելով փաստերը:

Այնպես որ՝ ինչ-որ բան պնդելուց առաջ Նարեկը պետք է լավ մտածի՝ արդյոք վատ դրության մեջ չի՞ դնի Նիկոլին, եթե բացահայտորեն ստի ու կեղծի: