ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը խոստովանել է, որ Արցախը դարձել է Նիկոլի պոպուլիզմի զոհը
15:55 , 11 նոյեմբեր, 2025
ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը, մեկնաբանելով երրորդ նախագահի այն հայտարարությունը, որ իրենք երբեք ոչմիթիզական չեն եղել՝ բանակցելով փոխզիջումների մասին, հայտարարել է.«Երբ որ մենք եկանք իշխանության, մեզ ամեն օր՝ մայիսի 1-ից սկսած, մեղադրանքներ ա ուղղվել, որ եկել են՝ հողերը տան։ Եթե իրանք իսկապես շահագրգռված էին Հայաստանի Հանրապետության ապագայով և եթե իսկապես պատկերացնում էին, որ այլևս անհնար է, հաշվի առնելով նաև մեր բարձր լեգիտիմությունը՝ նրանք պետք է սատարողը լինեին և ոչ թե այսպիսի տեքստերով ամեն օր, ամեն օր պրոպագանդիստները գուժեին Լեռնային Ղարաբաղի հանձնումը: Մենք եղել ենք էդ հայրենասիրության բանաձևի կրողը և սա նորություն ասած չեմ լինի. վարչապետն էլ քանի անգամ ասել է, և դրա համար երթևս Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը միակն է, որ իր սխալների համար ներողություն է խնդրել»:
Սոնիկը փաստացի մեղադրել է նախկին իշխանություններին Նիկոլի գործած հանցանքների համար, ինչը քաղաքական ցինիզմի հերթական դրսևորում է: Ստացվում է՝ Նիկոլը պատերազմը սադրել է՝Արցախը հռչակելով՝ Հայաստան, որպեսզի, կոպիտ ասած, ընդդիմության «բերանը լեզու չդնի».եթե գնար փոխզիջումների ու նույն 2019-ի առաջարկությունն ընդուներ, որը բնավ վատը չէր, ապա ընդդիմությունը կարող էր Նազարյան Լենային մեղադրել հողերի հանձնման համար: Այսինքն՝ Նիկոլը երկիրը գցել է կործանարար պատերազմի մեջ՝ զոհ գնալով սեփական պոպուլիզմին՝ նախընտրելով հազարավորների արյան գնով քողարկել իր դավաճան լինելը: Այդպես է, փաստորեն,ստացվում:
Ի՞նչ կապ ունի՝ ինչ էր ասում ընդդիմությունը, կարևոր էր՝ ինչ էր անելու ՔՊ-ական իշխանությունը,որ այլևս նեկայացնում էր մի ամբողջ պետություն ու կրում դրա համար պատասխանատվություն:
Ինչ վերաբերում է «հայրենասեր» Նիկոլի ներողությանը, ապա ֆիքսենք՝ ներողություն խնդրելն ինքնին ոչ մի արժեք չունի. կունենար միայն այն դեպքում, եթե դրան հաջորդեր հրաժարական կամ գործողությունների տրամաբանության փոփոխություն, մինչդեռ 2021-ին Նիկոլը կրկին առաջադրվեց ու որոշների օգտնությամբ վերարտադրվեց՝ խոստանալով այն ամենի հակառակը, ինչ-որ դրանից հետո արեց։