Ինեկոբանկ, ի՜նչ ամոթ ա. ժողովուրդ, ստուգեք ձեր հաշիվները. Դիանա Մնացականյան (Photo)


12:56 , 11 նոյեմբեր, 2025
Աաաաա, չկա սենց բան, ես Վիեննայում եմ, էրեկ քարտովս ահագին առևտուր եմ արել, էսօր բացել եմ, որ հաշիվս նայեմ, ընթացիկից քարտային ուղարկեմ, տեսնեմ էսօրվա ամսաթվով առևտուր ա արված քարտիցս ու քանի որ, մի քանի օր առաջ իրոք մետրոնոմից գիրոս էի առել հավատացի, իսկ դե սիթին էլ չեմ ասում, որովհետև ամեն օր սուպերմարկետ եմ մտնում, մտածեցի Եվրոպայում եմ դե, երևի ուշ ա էրևում, էն էլ ինչ պարզվում ա, հերթական մախինացիան ա, քարտիցդ քո արած առևտրի չափով գումար ա քաշում, որ մտքովդ չանցնի, որ դա քո արած առևտուրը չի:
Inecobank CJSC ի՜նչ ամոթ աաաաաաա....
Ժողովուրդ, ստուգեք ձեր հաշիվները
Возможно, это изображение отрывной талон и текст "11 unjtuptnh 2025 김 MR. GYROS METRONOM MALL YEREVAN CITY AVAN 4,470.00 AMD 10 Unjtuptnh 2025 -9,699.00 AMD"
սա էլ ամսի յոթի առևտուրս, կրկնակի ա էրևում ու բալանսիցս էլ պակասել ա
ժողովուրդ, եթե ստուգած չլինեի, կյանքում չէի գրի էստեղ, ինձ թվաց ուշ ա ցույց տվել ուղղակի,հետո մտա ՖԲ տեսա ընկերներիցս մեկն էլ ա նույն խնդրի մասին գրել, հետո ստուգեցի օրերը, ինչպես նաև բալանսը տեսա, որ լուրջ խնդիր ա փաստորեն։
Ու պատկերացնում եք, քանի քանի անգամներ կարան էդպիսի բաներ արած լինեն, որ չենք էլ նկատել, փոքր փողեր են քաշում, չես էլ նկատում ընդհանուր առևտրի մեջ:
Մի ժամանակ հնդիկ խակերների մասին էին տենց ասում,որ փոքր թվեր են քաշում միլլիոններով