Ինչո՞ւ է Նիկոլը հիմա էլ Վայոց ձոր գնում
14:50 , 10 նոյեմբեր, 2025
Պարզվում է՝ Նիկոլը որոշել է հաջորդ կիրակի Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել պատարագի: Ուշագավ է, որ պատարագամատույց քահանան՝ Տեր Հովհաննեսը, կարգալույծ արված չէ:
Նիկոլը, հասկաալով, որ իր ծրագրերը չեն իրագործվում, որոշել է այլ մոտեցում ցուցաբերել խնդրին: Գիտակցել է, որ Հովհաննավանքում երբեք ցանկալի քանակությամբ մարդիկ չեն հավաքվելու ու քանի որ կարծում է, որ դրա պատճառը քահանայի կարգավիճակն է, փորձում է հիմա էլ կարգալույծ չեղած հոգևորականների օգնությամբ իր նպատակներին հասնել. ուզում է ցույց տալ, թե իբր վայելում է հասարակության կամ հավատացյալների աջակցությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ իր հետ եկեղեցի մտնողների թիվը մեծ լինի, որպեսզի ոչ միայն Կաթողիկոսի դեմ հյուսված դավադրությունը հաջողի, այլև կատարվելիք պատասխանատվությունը միայն իր վրա չընկնի:
Բայց Նիկոլը այդ հարցում հաջողություն չի ուենալու ոչ միայն այն պատճառով, որ որևէ իրական հավատացյալ իրեն չի կարող թույլ տալ մասնակից դառնալ այս թրքահաճո արկածախնդրությանը, այլև՝ այն, որ Նիկոլն առհասարակ չունի աջակցություն՝ ակախ նրանից, թե նրա ակցիան ունի կրոնական շղարշ, թե՝ աշխարհիկ: