Նիկոլը հանրությանը դնում է հիմարի տեղ


13:44 , 10 նոյեմբեր, 2025
«Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»,-գրել էր Նիկոլը՝ հետապնդելով հստակ նպատակներ:

Հիմնական նպատակը հանրությանը հիմարի տեղ դնելն է. այն սահմանազատման հետևանքով, որի մասին Նիկոլը գրել է, Հայաստանից տրվելու են մի քանի բնակավայրեր, որոնցից որոշների հանձման հետևանքով Հայաստռանը փաստացի դառնալու է անկլավ. մի կողմից՝ կտվրելու է Վրաստանի հետ ճանապարհը, մյուս կոմղից՝ Սյունիքի: Ասել կուզի՝ Նիկոլը պատրաստվում է շուտով հանձնել անկլավները, ուղղակի դա մատուցում է Արծվաշենի սոուսով՝ Արծվաշեն, որի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար զրոյական է:

Նիկոլը հասկանում է, որ եթե ասի՝ շուտով Իլհամի պատվերով Հայաստանը դարձնելու է անդամալույծ, հանրային արձագանքը կարող է շատ բացասական լինել, հետևաբար՝ փորձել է կեղծել՝ հողերի հանձնումը մատուցելով որպես նոր տարածքների ձեռքբերում. կարծում է՝ այս երկրում միակ խելացին ինքն է, իսկ մյուսներն ուղղակի խոտ են ուտում:

Եթե մնաց, ոչ միայն անկլավներն է հանձնելու Նիկոլը, այլև Հայաստանի ամբողջ ազգաբնակչությանը՝ դա մատուցելով որպես պարտադիր պայման՝ պատերազմը կանխարգելելու: Դա՞ ենք ուզում…