ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին


12:56 , 10 նոյեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Նոյեմբերի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Հարցի քննարկումը տեղի կունենա հանձնաժողովի նիստում, որի օրակարգում մեկ հարց է։ Որոշման նախագիծը հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է իր կայքում։

«Ընդունել ի գիտություն, որ «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն` ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածը շարունակվում է մինչև նույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործընթացների ավարտը, հաշվի առնելով, որ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշմամբ հանձնաժողովը չի նշանակում այլ կառավարիչ»,– ասված է որոշման նախագծի մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: