10:20 , 9 նոյեմբեր, 2025ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն այսօր մասնակցելու է Թալինում Տեր Թադեի կողմից մատուցվող պատարագին։
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց` իրենք եկեղեցու դեմ արշավ չեն հայտարարել։
«Կան հոգևորականներ, ովքեր քաղաքական գործունեությամբ են զբաղվում ու արժանանում են համապատասխան վերաբերմունքի»,- ասաց Պետրոսյանy։
Նրա խոսքով՝ երբ հանրությունը որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հեռանա, կաթողիկոսը, վստահ է, կհեռանա։
«Իսկ թե ինչպես՝ ես վստահեցնում եմ, որ կլինի իրավական, բարոյական, համակեցության կանոններին խիստ համահունչ, ինչպիսին է մեր կառավարումը վերջին 7.5 տարիներին»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։