Նիկոլը Սերժ Սարգսյանից ռեալ վտանգ է զգում
16:19 , 7 նոյեմբեր, 2025
ՔՊ-ական խմբակը կրկին իրեն բնորոշ եղանակներով ուղիղ թիրախի տակ է առել երրորդ նախագահին. նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար: Նախագահի նկատմամբ նոյեմբերի 5-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել, իսկ նրան առնչվող այս գործը դեռ 2019-ից է քննվում: Ինչպես հայտնի է դարձել, այն բանից հետո, երբ Հակակոռուպցիոն դատարանի դատավորները մերժել են Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց ընտրել, նրան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2019 թվականից քննվող գործով:
Սարգսյանի դեմ իշխանությունների ոտնձգությունները միշտ էլ կրել են ու կրելու են բացառապես քաղաքական բնույթ, ուղղակի այս դեպքում պետք է հասկանալ, թե ինչու են հենց հիմա որոշել կրկին անբարոյականություն դրսևորել:
Առավել քան ակնհայտ է, որ այս ամենը կապ ունի իմպիչմենտի գործընթացի հետ. Դավիթ Համբարձումյանին ապօրինաբար կալանավորեուց հետո անցել են Սերժ Սարգսյանի նկատմամբ ճնշումներ գործադրելուն, ինչը խոսում է այն մասին, որ Նիկոլն իսկապես անհանգստացած է, իսկ ՔՊ-ականների՝ իմպիչմենտի պրոցեսի վերաբեյալ արած մեկնաբանություններն ընդամենը կապիկություններ են, որոնց օգնությամբ նրաք փորձում են քողարկել իրենց անհանգստությունը: Չլիներ իմպիչմենտի հարցը, ո՛չ Համբարձումյանն այսօր կալանավորված կլիներ, ո՛չ էլ ավելորդ անգամ ի ցույց կդնեին իրենց խղճուկ կացությունը՝ թիրախավորելով երրորդ նախագահին:
Նիկոլը շարունակելու է ընդդիմության դեմ ոտնձգությունները, քանի դեռ չի վերարտադրվել, ու քանի որ վախենում է, որ Սերժ Սրագսյանը կարող է նրան շատ տհաճ ու ճակատագրական անկնկալ մատուցել, այդ իսկ պատճառով տեղը չի գտնում