Ադրբեջանական չորս անկլավների վերադարձի հարցը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե


16:04 , 7 նոյեմբեր, 2025

Ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն:

«Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է», -ասել է նա՝ հավելելով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։