Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը


13:37 , 7 նոյեմբեր, 2025
Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:

Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը՝ նշելով, որ խուզարկել են Քերոբյանի տունը:

Ավետիք Քերոբյանը պնդում է, որ եղբոր տան խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ: Այժմ փորձում են հասկանալ, թե իրավապահ մարմինների գործողությունների պատճառը: