Մանվել Քեշիշյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ


23:10 , 6 նոյեմբեր, 2025
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մանվել Քեշիշյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ։ 
Որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում։
Մանվել Քեշիշյանը նախկինում զբաղեցրել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի հանրային կապերի և հաղորդակցության մասնագետի պաշտոնը։