ՔՊ-ական Կարապետյան Մարիշն ակամա խոստովանել է, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը միֆ է
16:09 , 6 նոյեմբեր, 2025
Խաղաղությունը «խնամող» ՔՊ-ական Կարապետյան Մարիշը, մեկնաբանելով Իլհամի վերջին հայտարարությունները, ասել է, թե չի կարող գուշակել՝ Ալիևն ինչու է Սևանը «Գյոյչա» կոչել, բայց ՀՀ-ն չպիտի ընկնի էսկալացիոն դիսկուրսի մեջ:
Այն, որ Մարիշը չի ցանկացել գուշակել, խոսում է այն մասին, որ իրականում նա շատ լավ հասկանում է Իլհամի հայտարությունների տողատակը, ուղղակի քանի որ Նիկոլից ունի ուղիղ հրահանգ՝ Իլհամի «հա»-ին «չէ» չասելու, նախընտրել է նման մեկնաբանությունը, որը իրականում նողկալի է այնքան, որքան մարիշի ու թուրքերի միջև ծաղկող սերը:
Մյուս կողմից՝ Մարիշը խոստովանել է, որ Իլհամը սադրել է ու փորձել Հայաստանը ներքաշել կոնֆլիկյտային դիսկուրսի մեջ: Այս դեպքում հարց է առաջանում՝ եթե խաղաղությունն իսկապես հաստատված է, եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան մատակարարվող ցորենը «թունավոր» չէ, ինչու՞ է Իլհամը մարիշներին փորձել ներքաշել նման դիսկուրսի մեջ: Եթե ամեն ինչ շատ լավ է, եթե Նիկոլն իսկապես Իլհամի հայրենակիցն է, ապա ինչո՞ւ է Բաքուն շարունակում Հայաստանի տարածքների վրա իր աչքը տնկել:
Մարիշը գիտի այս հարցի պատասխանը, ուղղակի ունի հանձնարարություն՝ թմրեցնելու հայ հանրությանն ու ցանկալին իրականության տեղ մատուցելու, որպեսզի ընտրություներում հայ հանրության վրա ծախելու բան ունենան: Մարիշը հասկանում է, որ եթե ինչպես հարկն է հակադարձի Իլհամին, ապա հանրությունը գլխի կընկնի, որ ոչ մի խաղաղություն էլ չկա, որ Նիկոլի օրակարգը լրիվ փուչիկ է: Բա դա իրեն պե՞տք է