Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարերին, հայտնվել երթևեկելի գոտում


11:12 , 6 նոյեմբեր, 2025

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, 22-ամյա Դավիթ Կ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բազալտե եզրաքարերին, էստակադայի հենասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։