Բորիկը «վոինից» հեղափոխություն է պահանջում
13:51 , 5 նոյեմբեր, 2025
Խոսելով ընտրություններից ու ներկայացնելով դրա վերաբերյալ իր պատկերացումները՝ Մուրազի Բորիկը կոչ է արել ընդդիմությանը՝ ժողովրդի առաջ վերցնելու պատասխանատվություն, որ եթե Նիկոլը կեղծի ընտրություններն, ապա ընդդիմությունը գնալու է հեղափոխության ճաապարհով: «Այս ակնարկն արել է դեռևս Ռոբերտ Քոչարյանը»,-մասնավորապես՝պնդել է Բորիկն ու հավելել, որ մարդկանց ընտրութունների կանչելն ու դրանից հետո տանը հանգիստ նստելն անթույլատրելի է:
Այն, որ Բորիկը տվել է «վոինի» անունը, պատահական չէ. նա ակնարկել է, որ հենց «վոինը» կարող է կանգնել հեղափոխության գլխին ու Նիկոլին փողոցով իբր տապալել: Բայց արդյոք Բորիկի մատնանշած թեկնածուն կարո՞ղ է օբյեկտիվորեն արդարացնել իրեն:
Փաստերը հուշում են, որ Նիկոլին միայն փողոցով հաղթելն անիրատեսական է, իսկ անիրատեսական է նաև այն պատճառով, որ չնայած ամեն ինչին՝ հանրության մի ստվար մասի մոտ «վոինը» ընդունելի կերպարի չի համարվում, ավելին՝շատերը նախընտրում են Նիկոլին որպես այսպես ասած չարյաց փոքրագույն: Այինքն՝ ինքնին «վոինի» կերպարը վանող է:
Նիկոլի դեմ ոչ մի «վոին» հեղափոխություն չի անելու. հեղափոխություն անող լինեին, Նիկոլը նույն Գրիգոյան Մհերին իր մոտ չէր պահի. Նրանք շատ իմաստներով մի են: Նիկոլին հեռացնելու միակ իրական տարբերակը փողոց գեներացնելն ու դրան զուգահեռ խորհրդարանում իմպիչմենտի պրոցեսն իր տրամաբանական ավարտին հասցնելն է, իսկ փողոց գեներացնելը, փաստ է, միայն մեկ քաղաքական ուժի լուծելիք խնդիրը չի կարող լինել. գործին պետք է «կպնել» միասին, մինչդեռ Բորիկին կերկոխ անողներն այժմ որդեգրել են թամաշա անողի կեցվածք ու «ձվի մեջ մազ են փնտրում», որ Սեժ Սարգսյանին փնովեն: