10:52 , 5 նոյեմբեր, 2025Ռուսաստանից եկավ Հայաստան հաղթանակի համար, սակայն նրան կրկին ինչ-որ բան բաժանեց հաղթանակից։ Հայ հանդիսատեսին Սուպերսթար 6-ից հայտնի դարձած Մինասը բազմաթիվ հայտնի մրցույթների է մասնակցել արտերկրում։ Բելառուսում ազգային խտրականության է արժանացել. Օլգա Բուզովան, փոխելով մրցույթի կանոնները, վերջին պահին քվեարկել է նրա դեմ ու դուրս թողել նախագծից։ Ըստ Մինասի՝ դա նախապես գծված սցենար էր՝ ընդդեմ 2 հայերի, որոնք նախագծի ամենաուժեղ ձայներն էին Հայաստանում էլ Հայ Սուպերսթարի կուլիսային տրամադրությունները թեժ են եղել, սակայն մասնակիցների հետ ունեցած կոնֆլիկտները կարողացել է բեմ չբարձրացնել։ Փոխարենը ժյուրիի անդամների, հատկապես Անդրեի հետ աշխատանքը Մինասին օգնել է և հոգեպես, և մասնագիտորեն: Թիվ-թվաբանության տաղավարում Մինասն անկեղծացել է, պատմել մանկության, Հայաստանից հեռանալու, մոր առողջական խնդիրների մասին:
Մրցույթում չհաղթեց, սակայն վայելում է, իր ձևակերպմամբ, ամենաջերմն ու անկեղծ հանդիսատեսի սերը։ Շուտով 2 նոր տեսահոլովակ կհանձնի երկրպագուների դատին և կմնա Հայաստանում, որովհետև ինչպես եզրափակչում ասաց՝ շոուն պետք է շարունակվի հենց հայ հանդիսատեսի համար: