19:10 , 4 նոյեմբեր, 2025
«Մարդը գոյատևում է իր ազնվության շնորհիվ: Եթե մեկը գոյատևում է առանց ազնվության, ապա դա ընդամենը պատահականություն է՝ բախտի բան»,-գրել է Աննան՝ մեջբերելով Կոնֆուցիոսին:
Կոնֆոցիոսը ճիշտ է, իսկ ահա Աննան՝ սխալվում է. նրա քարոզչությունն ակնհայտորեն հարված է՝ Նիկոլին, որն Աննան էլ դեռ չի գիտակցում՝ երևի բարձր կարծիք ունենալով Նիկոլի մասին. նա Նիկոլին երևի շատ ազնիվ, արդար, ուշիմ մեկն է համարում: Բայց մի՞թե Աննան այնքան տխմար է, որ չի հասկանում, որ ազնվությունն ու Նիկոլը միմյանց հետ երբևէ ոչ մի կապ չունեցած բաներ են. խաբեբան՝ ուր, ազնվությունը՝ ուր:
Նիկոլը պրոֆեսիոնալ խաբեբա է, բանսարկու ու «կլյաուզնիկ», և եթե նա մինչ այս ոչ միայն գոյատևել է, այլև աճել ու բարգավաճել, ապա դա ոչ միայն պատահականություն է, այլև այն պատճառով է հնարավո դարձել, որ որոշ ազդեցիկ ուժերին մարդկային հենց այդ տեսակն է հարկավոր եղել՝ Հայաստանը քանդելու, այն թրքացնելու, ավերի ու ավարի հայոց հողը ենթարկելու: Դժվար թե Կոնֆուցիոսի արժեհամակարգը կիսող որևէ մեկը համաձայնվեր մտնել մի ծրագրի տակ, որի վերջնական նպատակը հայ ժողովրդի ոչնչացումն է, Կովկասը թրքացնելը:
Աննան երևի ցանկացել է ակնարկել, թե Նիկոլն այնքան ազնիվ է, որ կարողանում է մինչև հիմա գոյատևել: Մինչդեռ իրականում նրա անազնվությունն է, որ դարձել է կյանքի երաշխիք, ինչը, իհարկե, չի կարող հավերժ ձգվել:
Որ ազնիվ լիներ, հազարավոր երեխաներին հողը դնելուց ու Արցախը կորցնելուց հետո կխոստովանե՞ր, որ կարող էր և պատերազմ չլինել: