Հայկական ապրանքների մուտքը գերմանական շուկա էապես կհեշտանա․ Պապոյան


19:21 , 1 նոյեմբեր, 2025
Հայաստանը միացել է  «Ներմուծման խթանման գրասենյակ»  գերմանական հարթակին, որտեղ հայաստանցի արտահանողները հնարավորություն կունենան հանդիպել Գերմանիայի խոշորագույն ներմուծողների հետ:
Այս մասին տեսանյութով հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Հայկական ապրանքների մուտքը գերմանական շուկա էապես կհեշտանա»,- նշել է նա։