Հայաստանի հանրակրթական 3 դպրոցում այս տարի իրականացվում է ադրբեջաներեի ուսուցում


18:37 , 1 նոյեմբեր, 2025

Հայաստանում 2025-2026 ուսումնական տարում ադրբեջաներենի ուսուցում իրականացվում է հանրակրթական 3 ուսումնական հաստատությունում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։

Panorama.am կայքը հանրակրթական դպրոցներում ադրբեջաներեն լեզի ուսուցման վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ  նախարարություն։  Պետական գերատեսչության պատասխանում նշված է. 

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարումից։ Կառավարության ծրագրի կրթություն ոլորտի միջոցառումներով նախատեսվում է զարգացնել օտար լեզուների, մասնավորապես՝ ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, նաև տարածաշրջանային լեզուների ուսուցումը: