«Թրամփի երթուղին» օգուտ կբերի ոչ միայն այս տարածաշրջանին, այլև մյուսներին․ Ադրբեջանում Իսրայելի դեսպան


16:22 , 1 նոյեմբեր, 2025

«Թրամփի երթուղին»  օգուտ կբերի ոչ միայն այս տարածաշրջանին, այլև մյուսներին։  Այս մասին  հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսը։

««Թրամփի երթուղին» կնպաստի ոչ միայն այն տարածաշրջանի բարգավաճմանը, որտեղ գտնվում է Ադրբեջանը, այլև այլ տարածաշրջանների բարգավաճմանը։ Այս միջանցքը, որպես Միջին միջանցքի մաս, կկապի Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը։ Ադրբեջանը և ամբողջ տարածաշրջանը դրանից հսկայական օգուտ կքաղեն»,-նշել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանը։