Մուրազի Բորիկն ինքն իրեն դրել է էն բանի տեղ


14:20 , 1 նոյեմբեր, 2025
Մուրազի Բորիկին հիմա էլ «վոինը» քսի է տվել Մարտուն Գրիգորյանի վրա. տեղեկատվական մանիպուլյացիայի հաշվին կերակրվող Բորիկը հայտարարել է, թե Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանի դեմ քայլեր չի արել՝ տեղիք տալով ճնշումներին: Բորիկը պնդել է, թե մասնավորապես՝ իրենց ճնշմամբ է նաև, որ Գրիգորյանը չի գնացել իբր ՔՊ-ի հետ համագործակցության:

Մարտուն Գրիգորյանը հրապարակավ հայտարարել է, որ պատրաստ էր անհրաժեշտ քվեները տալ Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի կամ պայմանավորվածության, ինչը ցույց է տալիս, որ նրա քայլերը եղել են բաց և հստակ, ոչ թե ինչ-որ ճնշումների արդյունք։ Ավելին՝ Գրիգորյանը դեռ քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ չի պատրաստվում աջակցել ՔՊ-ին և շարունակելու է պայքարել, որպեսզի Գյումրիում ՔՊ-ն քաղաքապետ չունենա, և սար մասին բոլորն են հիշում:

Բորիկը թերևս փորձել է իրենից ու «վոինից» մի մեծ բան սարքել. իբր իրենք մի մեծ բան են ու կարող են բեկել ինչ-որ ընթացք, ներազդել պրոցեսների վրա և այլն: Մինչդեռ սա վկայում է այն մասին, որ իրականությունը լրիվ հակառակն է. վաղուց զրոյացված են ու հենվում են ընդամենը որոշակի իներցիայի ու մանիպուլյացիաների վրա:

Ինչ վերաբերում է Բորիկի ու նրա տերերի նպատակներին, ապա ակնհայտորեն նրանց 5-րդ կետը մրմռում է. ամեն գնով ցանկանում են սևացնել Սերժ Սրագսյանին ու նրա թիմակիցներին, բայց չի ստացվում. ճշմարտությունը թաքցնել չի լինում: