Պղծnւթյունն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոսության գործունեությունը վերածել է արտահանումների, ներմուծումների, փողի, առքի ու վաճառքի. Փաշինյան (Video)


11:20 , 31 հոկտեմբեր, 2025

Հովհաննավանքի մեր աղոթքները Կտրիճ Ներսիսյանը պղծություն է համարել: Պղծությունը դա չէ, այլ այն, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտը խախտել և որոշ տեղեկություններով երեխա ունի: Այս մասին սոցիալական ցանցի իր էջերում տեղադրված տեսանյութի մեջ ասել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պղծությունն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի և ըստ էության, կաթողիկոսության գործունեությունը վերածել է արտահանումների, ներմուծումների, փողի, առքի ու վաճառքի»,- նշել է նա: