Ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները՝ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան


13:12 , 31 հոկտեմբեր, 2025

Շփումները շարունակվելու են, ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները՝ Ադրբեջան:  Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իհարկե, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես՝ գերիների, պահվող անձանց մասին հարցը»,- նշել է նա: