Մոնումենտի իմ տունը վաճառեցին օրը ցերեկով, հարցրեք ԱԱԾ-ին. Հովիկ Աբրահամյան


16:13 , 30 հոկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Ասում են, բայց պետք է ապացուցեն։ Չկա նման ապացույց։  Այն ինչի մասին խոսում են, իրականության հետ կապ չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ  Հովիկ Աբրահամյանը՝ իր  գործով դատական հերթական նիստի ընթացքում:

Աբրահամյանը նշել է, որ  ինքը թալանող չէ, ինքը եկեղեցի կառուցող է։

«Ես ձեզ խնդրում եմ, թողեք դատը վերջանա, կտեսնեք, որ ես դրա հետ կապ չունեմ»,-ասաց նա։

Աբրահամյանը նաև հերքել է դատախազության պաշտոնական հաղորդագրությունում տեղ գտած տեղեկությունները, թե 2023 թվականին պետությանը վերադարձված Մարմարիկի ջրամբարի մոտ գտնվող անտառն իր սեփականաշնորհածն է։

«Գիշերը չի եղել, ցերեկն է եղել, աշխատանքային ժամին։ Այդ հարցով պետք է դիմեք իրենց։  Ինչո՞ւ ԱԱԾ-ից չեք հարցնում»,- ասել է Աբրահամյանը՝ անդրադառնալով «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող իր առանձնատունը՝ Նարեկ Նալբանդյանին մի գիշերվա մեջ վաճառելու մասին դիտարկմանը:

 Աբրահամյանը նշել է, որ վաճառքի պահին տունը կալանքի տակ չի եղել,  բայց հիմա կալանքի տակ է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: