Զգուշացեք. հնարավոր է՝ ձեզ նկարահանում են քպ-ականների երեխաները
16:18 , 29 հոկտեմբեր, 2025
ՔՊ-ական Մանավազյան Արուսն է հայտնվել սկանդալի կենտրոնում. ԵՊՀ-ում ուսանող նրա աղջիկը գաղտնի նկարահանումներ է արել ու իր դասախոսին ազդեցիկ մոր օգնությամբ գործազուրկ դարձրել: Պարզվում է՝ Արուսը նեղվել է, որ իր աղջիկը գրատախտակին ընթերցել է «ֆուցն» բառը:
Դասախոսը, որ եկեղեցու դեմ իրականացվող արշավի պայմաններում հանդես է գալիս հայ ժողովրդի հոգևոր արմատների ու գլխավոր ազգային կառույցի պաշտպանությամբ, փաստորեն, դարձել է գաղտնի նկարահանման զոհ, ինչը խոսում է ՔՊ-ականների ու նրանց ընտանիքների շրջանում տիրող բարքերի մասին: Այսուհետ նրանց ու նրանց ընտանիքի անդամների հետ ցանկացած լեզու թրջող մեկը պետք է իմանա, որ կարող է գաղտնի նկարահանվել ու դառնալ ինչ-որ «գործ տվողի» զոհ:
Հետքրքիր է՝ երբ նույն Նիկոլը կամ նրա «կնիկը» տարբեր առիթներով իրենց թույլ են տալիս օգտագործել շատ վատ բառապաշար, ՔՊ-ական արուսներն ինչո՞ւ գաղտնի կամ ափաշքյարա նկարահանումներ չեն անում ու չեն բողոքում, իսկ գուցե դասախոսի գլխին եկածը եկեղեցու հարցում ոչ նիկոլահաճո դիրքորոշո՞ւմն է: Դժվար թե «ֆուցն»-ն ունենար այսքան մեծ նշանակություն, եթե դասախոսը լիներ ասենք սորոսական կամ ՔՊ-ի հետ աֆիլացված մեկը՝ սրտում կրելով «Իրական Հայաստանի» թրքաբարո տեսլականը
ԵՊՀ-ի սորոսական ռեկտորը երկրի գլխավոր կրթօջախը վերածել է ՔՊ-ի դուքյանի,ինչը թերևս զարմանալի չէ. նրան այդ պաշտոնում հենց դրա համար են նշանակել, ի՞նչ է, սիրուն աչքերի՞…